«Մեզ հարկավոր չէ ռուսական ռազմաբազա». Լուկաշենկո
![]() 1167 Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 13:50 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտություն չի տեսնում Բելառուսում ՌԴ ռազմաբազա հիմնելու համար, քանի որ Մինսկն ի վիճակի է իր տարածքում սեփական ուժերով ապահովել կայունությունը, փոխանցում է РИА Новости-ն: «Հաճախ քննարկվում է Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազայի խնդիրը: Մտացածին է... Մենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միության մեջ ենք մտնում, և բացարձակ տարբերություն չկա՝ կլինի ռազմաբազա, թե՝ ոչ: Մենք այդ բազան չենք տեղակայում մեր տարածքում, քանի որ այն մեզ պետք չէ»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ամերիկացի վերլուծաբանների խմբի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ բելառուսցի զինվորականներն «ի վիճակի են առավել արդյունավետ պայքարել ցանկացած ագրեսիայի, Բելառուսի տարածքում ցանկացած հակամարտության դեմ»: «Այստեղ որևէ ռազմաբազա չկա ոչ թե նրա համար, որ մենք ցանկանում ենք գոհանալ ինչ-որ մեկին... Պարզապես մենք կարող ենք իրականացնել այն գործառույթները, որոնք ընկած են Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագրերի հիմքում»,- հավելել է Բելառուսի նախագահը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
