«Հայաստանը չի պատրաստվում արտաքին քաղաքականության մեջ փոխել Ռուսաստանի տեղը». Վարդան Տողանյան
![]() 1397 Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 14:00 Հայաստանը չի պատրաստվում իր արտաքին քաղաքականության ուղղվածության մեջ փոխել Ռուսաստանի տեղը: Այս մասին «Московский комсомолец»-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացմանը, Տողանյանը նշել է, որ անկախության տարիներից ի վեր համագործակցությունը զարգացել է, սակայն խոսքն այլ հարաբերությունների հաշվին զարգացման մասին չէ: «Հայաստանը չի փոխել և չի պատրաստվում փոխել Ռուսաստանի դերն իր արտաքին քաղաքականության ուղղվածության մեջ: Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մակարդակն անփոփոխ է: Բացի այդ, նոր կառավարությունն աշխատում է տնտեսական, մարդասիրական ոլորտներում տարբեր ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են հարաբերությունների զարգացմանը»,- ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը: Այդ հարաբերություններին, դեսպանի խոսքով, ոչինչ չի սպառնում: Դեսպանը հավելել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ առավել սերտ համագործակցության մեխանիզմներ է մշակում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
