«ՀԱՊԿ-ն սկսել է մտորել սկզբունքների շուրջ. ամեն ինչ կախված կլինի Նիկոլ Փաշինյանից». Коммерсант
![]() 995 Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 14:35 Նոյեմբերի 8-ին Աստանայում անցկացվում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այն բացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստով, ապա կկայանա ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների նիստը, գրում է Коммерсант պարբերականը «ՀԱՊԿ-ն սկսել է մտորել սկզբունքների շուրջ» վերնագրով հոդվածում: Ակնկալվում է, որ 6 երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկաստան և Ռուսաստան) առաջնորդները կորոշեն վերջին ամիսների ընթացքում ամենաքննարկվող հարցը՝ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակումը: Այդ հարցով քննարկումներ են ընթանում պաշտոնից Յուրի Խաչատուրովի արտահերթ հետ կանչման պահից: «Երևանը կողմ է այլ տարբերակի, քանի որ պարոն Խաչատուրովն իր պաշտոնը զբաղեցրել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը: Հայկական կողմը համարում է, որ Հայաստանի ներկայացուցիչը կարող է մնալ այդ պաշտոնին մինչև 2020թ. մայիսը»,- գրում է Коммерсант-ը: «Ամեն ինչ կախված կլինի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից: Նա դեռ երկուշաբթի անդրդվելի էր»,- պարբերականը մեջբերում է այդ հարցով իրազեկ դիվանագետի խոսքը: Աղբյուրը նշում է նաև, որ ըստ այբբենական կարգի որոշման ընդունման դեպքում պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը՝ Ստանիսլավ Զասը: «Միևնույն ժամանակ, հնարավոր են հարցի լուծման այլ տարբերակներ»,- ընդգծել է պարբերականի աղբյուրը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
