Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը 80 տարեկան է
![]() 845 Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 01:20 Երաժշտական կրթօջախի 8 տասնամյակների գործունեությունը խորհրդանշող տոնական միջոցառմանը ներկա էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա շնորհավորել է երաժշտական դպրոցի ուսուցիչներին ու սաներին՝ մեծապես կարևորելով այդ դպրոցի դերը մատաղ սերնդի երաժշտական, մշակութային կրթության ու դաստիարակության գործում: «Մեր հանրապետությունում մասնագիտական թեքումով միակ երաժշտական դպրոցը կրում է մեծն Կոմիտասի անունը, ինչը խիստ պարտավորեցնող է թե՛ ուսուցիչների և թե՛ դպրոցի սաների համար: Ակնկալում ենք, որ այս կրթօջախը կպահպանի երաժշտական ճաշակ դաստիարակելու և մասնագիտական ամուր հիմք դնելու բարի ավանդույթը»,- նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը: Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի և Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի ստեղծման 80-ամյակի կապակցությամբ ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը մի խումբ ուսուցիչների խրախուսել է շնորհակալագրերով և պարգևներով, այս մասին հայտնում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54826.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
108125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67021.02.2026, 00:42
