«Հայերն Ալիևին թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ նիստին». Коммерсант
![]() 1522 Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 17:30 Հայկական կողմը դեմ է եղել Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությանը, գրում է Коммерсант-ը: «ՀԱՊԿ-ում քննարկվել է Ադրբեջանի նախագահին Աստանայում ՀԱՊԿ նիստին հրավիրելու հարցը: Գաղափարն առաջարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, առաջարկն աջակցել են այլ առաջնորդներ, նրանց թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ալիևը պատրաստ է եղել մեկնել Աստանա, սակայն գաղափարին դեմ է եղել հայկական կողմը»,- պարբերականը մեջբերում է նիստին մասնակցող աղբյուրի խոսքը: Ղազախստանի մայրաքաղաքում ընթանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդները մոտ 20 փաստաթուղթ կքննարկեն, կորոշվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի ճակատագիրը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
