«Նիկոլ Փաշինյանը վճռական էր». Московский комсомолец
![]() 1294 Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 13:05 Московский комсомолец պարբերականն անդրադարձել է երեկ Աստանայում ՀԱՊԿ նիստի շրջանակներում կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության քննարկմանը: Պարբերականի տեղեկություններով՝ թեժ քննարկում է տեղի ունեցել հայկական և բելառուսական կողմերի միջև, Բելառուսը կողմ է եղել այբբենական կարգով պաշտոնի ռոտացիային: «Նիկոլ Փաշինյանն Աստանայում վճռական էր տրամադրված. պաշտոնին Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի էր առաջարկում, սակայն առաջարկին դեմ էր Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա որոշեց, որ եթե Երևանն ինքնակամ հետ է կանչել իր ներկայացուցչին, ապա ինչի՞ մասին է խոսքը»,- գրում է Московский комсомолец-ը: Տեղեկություն է տարածվել նաև, որ Լուկաշենկոյին նման դիրքորոշման է դրդում Ադրբեջանը: «Լուրեր տարածվեցին, որ փոքր և հպարտ Հայաստանի դեմ խաղում է Ադրբեջանը: Եվ պատահական չէր, որ Բելառուսը գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջարկեց Բաքվի ուսումնարանի շրջանավարտին (Ստանիսլավ Զասն ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը)»,- ասվում է հոդվածում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի դեկտեմբերի 6-ին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
