«Անպատասխանատվությունից մինչև ողբերգություն». հանրությունը քննարկում է զինծառայողների մահվան պատճառները
![]() 798 Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 16:45 Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարը, որին զոհ գնացին չորս զինծառայողներ, նաև տեխնիկական պատճառներով էր պայմանավորված: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Հանրությունը երեկվանից համացանցում քննարկում է միջադեպը՝ նշելով, որ առ բանակն ունեցած նախկին իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը շարունակվում է նաև այսօր՝ նոր իշխանությունների օրոք: Քաղաքագետ Արա Պապյանը, մեկնաբանելով զինծառայողների մահը, գրել է. «Հետաքրքիր է, քանի՞ գեներալ է դատվել նոր իշխանությունների օրոք՝ բանակը թալանելու համար: Մանվելին չհաշվենք՝ նա վաղուց բանակում չէր»: Օգտատեր Արսեն Սիմոնյանը նկատել է. «Ախր անփորձ 18 տարեկան տղային ո՞նց կարելի է նստեցնել Կամազի ղեկին, որ զինվոր տեղափոխի ու այդ մեքենան վարի: Այդ մեքենաները պետք է փորձառու վարորդներ վարեն. կամ՝ ի՞նչ է նշանակում անսարք մեքենա բանակում, ո՞վ է պատասխանատու դրա համար: Ո՞ւր են ժողովրդից ամեն ամիս գանձվող 1000 դրամները»: Օգտատեր Երան Խաչատրյանն էլ այսպիսի կարծիք է հայտնել. «Կամազով առարկա են տեղափոխում, ոչ թե մարդ։ Էս ո՞ր դարն է: Ավտոբուս չկա՞ր: Փորձառու վարորդ չկա՞ր: Մի հատ նորմալ, սարքին տեխնիկա կա՞ գոնե: Ինչին ձեռք են տալիս՝ փչացած ու թալանված... Էդ տղաների ծնողներին բացի ցավակցական ապուշ բառերից ուրիշ ի՞նչ պատասխան եք տալու»: «Անտարբերությունից, անպատասխանատվությունից մինչև ողբերգություն... Մինչև ո՞ւր: Ո՞վ իր տեղում չի: Ո՞վ է պատասխանատուն»,- գրել է օգտատեր Աստղիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են՝ շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը, Էդգար Արմենի Հունանյանը, Դավիթ Բենիամինի Մելքոնյանը: Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել՝ կապիտան Գևորգ Զարզանդի Մուրադյանը, կրտսեր սերժանտ Կարեն Վարդանի Անտոնյանը, շարքային Արամ Վարդանի Դավեյանը, շարքային Մամիկոն Մնացականի Աբգարյանը, շարքային Գեղամ Գենադիի Յակուբովը, կրտսեր սերժանտ Արթուր Արմենի Սարգսյանը, շարքային Ալիկ Հարությունի Մանուչարյանը, շարքային Մելս Գևորգի Հրաչյանը, կրտսեր սերժանտ Անատոլի Մակբեթի Ռուստոմյանը, շարքային Վաչագան Արամի Մանուչարյանը, կրտսեր սերժանտ Սամվել Սեյրանի Ավետիսյանը, շարքային Արման Վարդանի Մովսիսյանը, շարքային Արսեն Գերասիմի Թորոսյանը, շարքային Կարեն Սուրիկի Մինասյանը, կրտսեր սերժանտ Սասուն Զոհրաբի Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Հովհաննես Կարենի Հովհաննիսյանը, շարքային Տարոն Արտակի Մանուկյանը, շարքային Առաքել Յուրիի Խաչատրյանը, կրտսեր սերժանտ Սերգեյ Ջանիբեկի Մեհրաբյանը, շարքային Սամվել Ալբերտի Ավագյանը, շարքային Կարեն Արծրունի Խաչատրյանը, շարքային Շմավոն Սեդրակի Մելքոնյանը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
