Նորվեգիան փակում է Ադրբեջանում իր դեսպանատունը
![]() 1241 Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 16:15 Նորվեգիայի ԱԳՆ-ը հայտնել է 2019թ. Արդբեջանում իր դեսպանատունը փակելու և Թբիլիսիում դիվանագիտական առաքելություն բացելու մասին, գրում է Sputnik-georgia-ն: «Վրաստանը եվրասիական տարածքում մեր գլխավոր գործընկերներից մեկն է: Տարիների ընթացքում Վրաստանն ընթացել է բարեփոխումների ճանապարհով, ինչը նրան առավել մոտեցրեց եվրոպական և եվրոատլանտյան կառույցներին: Նորվեգիան որոշել է դեսպանատուն բացել Վրաստանում: Այդպիսով ավելի հարմար կլինի հետևել տարածաշրջանային իրադարձությունների զարգացմանը»,- ասվում է Նորվեգիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Վրաստանն ու Նորվեգիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ. հունիսին: Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Նորվեգիայում բացվել է 2012թ.: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների պատասխանատուն կլինի Թուրքիայում գտնվող դեսպանատունը։ Միաժամանակ Նորվեգիան նախատեսում է գլխավոր հյուպատոսարան բացել Բաքվում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
