«Ամեն այցիս ցավ եմ ապրում...». Կարեն Մաթևոսյան
![]() 703 Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 00:35 Պատմաբան Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արուճում էի. գյուղի եկեղեցու ուխտի օրն էր։ Տարբեր կողմերից եկած մանր առևտրականները շատ-շատ էին, իսկ ուխտավոր մարդիկ՝ քիչ։ Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ գրել։ Ամեն այցիս ցավ եմ ապրում, որ այդ բացառիկ հարուստ հուշարձանախումբը պատշաճ ուշադրության չի արժանանում։ Շահեկան դիրքով (Երևան-Գյումրի մայրուղուն մոտ) բնակավայրն ունի տարբեր ժամանակաշրջանների պատկանող մի քանի եկեղեցի, իր պահպանվածությամբ եզակի պալատ, բերդ (անտերության մատնված), Քարավանատուն, քառանիստ կոթողներ, խաչքարեր և այլն։ Եվ այս ամենն անգամ կանոնավոր զբոսաշրջային գծերի մեջ չի ներառված։ Ոչ մի ենթակառուցվածք՝ սննդի կետ (տարրական բան՝ զուգարան) չկա։ Էլ չասած, որ պեղումներն անավարտ են։ Իսկ գետնի երեսին եղած քանդակազարդ բեկորները երբեմն կորչում են...»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54826.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
108125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67021.02.2026, 00:42
