Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուներ է առաջարկել
![]() 1132 Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 14:20 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է 3 թեկնածուի առաջարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնի համար այն դեպքում, եթե երկիրը ստանա այդ իրավունքը, փոխանցում է РИА Новости-ն: Լուկաշենկոն նշել է, որ այբբենական կարգով Հայաստանից հետո հաջորդ երկիրը Բելառուսն է, որը կարող է թեկնածուի առաջարկել տվյալ պաշտոնին: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցին...Բնականաբար, տարբերակները շատ են, սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը հաղթել է, ինչ-որ մեկը՝ պարտվել»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: «Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես պետք է իրավիճակը քննի կառավարությունում, քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ-ն՝ մեր տնտեսական միությունը, և ՀԱՊԿ-ը: Մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որն անցումային շրջանում է գտնվում: Կկարողանա՞ գլուխ հանել Հայաստանը»,- հավելել է Լուկաշենկոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի դեկտեմբերի 6-ին: Տեղեկություններ էին հայտնվել նաև, որ Լուկաշենկոյին նման դիրքորոշման է դրդում Ադրբեջանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
