ՌԴ ՔԿ-ն կրկին հրաժարվել է Լևոն Հայրապետյանի մահվան փաստով քրեական գործ հարուցել
![]() 1139 Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 12:00 ՌԴ ՔԿ Մորդովիայի քննչական վարչությունը հրաժարվել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մահվան փաստով քրեական գործ հարուցել: Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը դատապարտված էր խարդախության համար և իր պատիժը կրում էր Մորդովիայի թիվ 13 գաղութում: Ինքը՝ Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները: 2017թ. աշնանը նա մահացավ բանտում, իսկ նրա հարազատները ՌԴ ՔԿ-ից պահանջում էին սպանության փաստով քրեական գործ հարուցել՝ կասկածներ ունենալով, որ գործարարին սպանել են: Գործարարի փաստաբան Կարեն Ներսիսյանը «Росбалт»-ին հայտնել է, որ բուժհաստատությունում սառցարանի աշխատանքը խափանվել է, որտեղ պահվում էին մահացածի օրգանիզմի հյուսվածքներից վերցված նմուշները: Այդպիսով, դրանք անպիտան են դարձել փորձաքննության համար: «Այդ ամենը կասկածելի է: Մենք կհասնենք նրան, որ գործով զբաղվի արդեն ՌԴ ՔԿ Կենտրոնական ապարատը»,- ասել է փաստաբանը: Նշենք, որ քննիչներն ավելի վաղ ևս հրաժարվել էին քրեական գործ հարուցել, որը հետագայում կարող է չեղարկվել դատախազության կողմից: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
