«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին». Զոհրաբ Մնացականյան
![]() 1332 Ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ., 17:05 ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ТАСС պարբերականին, որում խոսել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Մոսկվայի, Վաշինգթոնի և Թեհրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մասին: Ռուսական պարբերականի լրագրողը հիշեցրել է, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ռոտացիայի սկզբունքով, ըստ այբբենական կարգի, պետք է անցնի Բելառուսին, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ հարցը կքննարկվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: «Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանն այլևս հնարավորություն չունի այդ պաշտոնին իր թեկնածուին առաջարկել»,- հարց է ուղղել լրագրողը: «ՀԱՊԿ-ն անվտանգության ոլորտում 6 գործընկերների ռազմաքաղաքական համագործակցության հարթակ է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, և դրա համար կադրային լավ ներուժ կա: Որպես ՀԱՊԿ անդամ՝ մենք շահագրգիռ ենք լինել հզոր կազմակերպությունում, և այդ գործում մեր ներդրումն ունենք»,- ասել է Զ. Մնացականյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի իրավասությունները դադարեցվել էին ներքին բնույթի իրավական խնդիրների պատճառով: «Այնպես որ, ասեմ, ոչ, չի նշանակում: ՀԱՊԿ կազմում 6 անդամ կա, և որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»,- հարցին պատասխանել է Զ. Մնացականյանը: Լրագրողը շարունակել է թեման՝ հետաքրքրվելով՝ արդյոք կան փաստաթղթերի հետ կապված խնդիրներ: «Կրկնում եմ՝ կազմակերպության կազմում կա հավասար իրավունքներ ունեցող 6 անդամ, որոնց համագործակցում են միմյանց հետո կոնսենսուսի հիմքով՝ ընդհանուր նպատակների հասնելու համար»,- պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
