«Սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում չափազանց վտանգավոր է». Զոհրաբ Մնացականյան
![]() 1177 Ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ., 17:30 «Սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում չափազանց վտանգավոր է», այս մասին ТАСС պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Պարբերականի լրագրողը հիշեցրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի մասին և հետաքրքրվել՝ արդյոք Հայաստանը մտադիր է ամերիկյան զենք գնել: «Որևէ առաջարկ Հայաստանը չի ստացել: Բացի այդ, մեր երկիրը գտնվում է չափազանց զգայուն տարածաշրջանում, որտեղ կա չլուծված հակամարտություն: Նման պայմաններում չափազանց վտանգավոր է սպառազինությունների մրցավազքը: Եվ երբ մեր դժգոհությունն ենք հայտնում՝ կապված Ադրբեջանին զենքի վաճառքի հետ, նշում ենք, որ դրան չենք կարող վերաբերվել որպես գործնական հարաբերության, այլ զենքի, որը խլում է մեր հայրենակիցների, մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքերը»,- ի պատասխան՝ ասել է Զ. Մնացականյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նշել է, որ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի մարտունակությունն ու որպես հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ վճռականությունը: «Միևնույն ժամանակ, ընդգծում ենք Հայաստանի հակվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հավելել է Զ. Մնացականյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
