«Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումները երբեք չեն ավարտվել». Վարդան Տողանյան
![]() 1424 Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 15:10 Հայաստանն աշխատում է 2017թ. ստորագրված պաշտպանական վարկի շրջանակում ռուսական սպառազինությունների մատակարարումների հարցի շուրջ և դրանց ծավալի աճի հույս ունի: Այս մասին այսօր, РИА Новости-ի հաղորդմամբ, Նովոսիբիրսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: «Այդ բանակցությունները երբեք չեն ավարտվել: Դա մշտական գործընթաց է: Աշխատում ենք ձեռնարկությունների, համապատասխան պաշտպանական գերատեսչությունների հետ»,- ասել է Տողանյանը: Դեսպանը չի նշել կոնկրետ զինատեսակները, որոնք նախատեսված են վարկի շրջանակում: «Խոսքը տարբեր տեսակի սպառազինությունների մասին է: Ծավալները դեռևս նույնն են, սակայն հույս ունենք, որ դրանք հետագայում կաճեն»,- նշել է դեսպանը: Նշենք, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ 100 միլիոն դոլարի ռուսական վարկի շրջանակում Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին պայմանագրերը կնքվել են։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
