Բելառուսի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է հղել Նիկոլ Փաշինյանին
![]() 1606 Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 16:15 Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է գերատեսչության մամուլի քարտուղար Ա. Գլազի մեկնաբանությունը՝ կապված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, ով խոստացել էր պարզաբանում պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից: Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ նիստում կայացրած որոշումների մասին, իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նույն նիստից հետո հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: «Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը միջազգային դատախազի պարտականություններն է ստանձնել և իրավասու է կամ պատժել, կամ ներում շնորհել: Գուցե դա ընդունելի լիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի՝ ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, սակայն միջպետական հարաբերություններում հստակ նորմեր գոյություն ունեն»,- ասել է Ա. Գլազը՝ նշելով, որ Փաշինյանը «դեռ չի հասկացել, որ փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են քաղաքականության մեջ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
