«Սուրբ Զորավոր եկեղեցին և Սուրբ Անանիայի մատուռը՝ 1970-ականներին». Ռուբեն Շուխյան
![]() 755 Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ., 13:15 Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սբ. Զորավոր եկեղեցուն կից գտնվում է Սբ. Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում դեռևս 9-10-րդ դարերից սկսած։ 16-17-րդ դարերում այս տարածքում գործում էր արդեն պարիսպներով շրջապատված մի ամբողջական վանքային համալիր՝ Սբ. Անանիա մեծ անապատը, որը բաղկացած էր եկեղեցուց, մատուռից, վանական դպրոցից, արվեստանոցից, միաբանական խցերից և բազմաթիվ այլ կից կառույցներից, որը սակայն ավերվում է 1679-ի մեծ երկրաշարժի ժամանակ: Այդ ժամանակաշրջանում այստեղ գրվել, ընդօրինակվել են մշակութային ու գիտական արժեք ներկայացնող բազմաթիվ գրքեր ու մատյաններ։ Հայտնի է նաև, որ 17-րդ դարի վերջից սկսած Սբ. Անանիա անապատում են ստեղծագործել միջնադարյան նկարչության մեծ վարպետ Նաղաշ Հովնաթանը և հետագայում՝ նրա որդիները։ Այժմյան Սբ. Զորավորը վերականգնվել է 1693-ին՝ Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ, իսկ 1793-ի պատի արձանագրության մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է արդեն Գաբրիել հարյուրապետի կողմից՝ Ղուկաս կաթողիկոսի օրոք: 1889-ին մեծահարուստ երևանցիների ներդրումներով այստեղ սկսվում են իրականացվել նոր վերաշինական աշխատանքներ՝ մասնավորապես խարխուլ շինության տեղում տաղանդաշատ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով կառուցվում է Սբ. Անանիայի գողտրիկ մատուռը: Սովետական տարիներին, տարբեր նպատակների համար ծառայելուց հետո, Սբ. Զորավորը վերադարձվում է հավատացյալներին և սկսում է գործել: Էջմիածնի Մայր Աթոռի հովանավորությամբ և անձամբ կաթողիկոս Վազգեն Առաջինի ջանքերով 1970-ականների կեսերին եկեղեցին, մատուռը և դամբարանը հիմնովին վերանորոգվում են»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54826.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
108125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67021.02.2026, 00:42
