Վահրամ Բաղդասարյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ
![]() 947 Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 12:35 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանին ուղղված Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ պատասխանին, ասել է. «Նման հռետորաբանությունն ընդունելի չէ՝ առավել ևս դաշնակից ու բարեկան երկրների միջև, քանի որ ՀԱՊԿ-ը մեծ ընտանիք է: Նիկոլ Փաշինյանը կորոշի՝ ինչպես դրսևորի իրեն դեկտեմբերի 6-ին: Լարումը ձեռնտու չէ, կարող է լի լինել տհաճ հետևանքներով»: Հարցին՝ համաձա՞յն եք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց, պետք է բացատրություններ տան Բելառուսն ու Ղազախստանը, թե ինչո՞ւ են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի դեսպանի հետ քննարկում փակ դռների հետևում տեղի ունեցած բանակցությունները, Բաղդասարյանն ասել է. «Բնականաբար ցանկալի չէ, հանկարծ հայտնվում է Արդբեջանի դեսպանն ու նման քննարկում է կատարվում: Պետք է լուսաբանվի՝ ինչպիսի՞ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որը խախտվել է: Որքան իրար շուտ հասկանան, այնքան լավ: Մի բան պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ որևէ առնչություն չունի»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
