«Բելառուսը սպասում էր ձեզ, խոսելու շատ բան կա». Լուկաշենկոն՝ Ալիևին
![]() 974 Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 14:25 Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մինսկում մեկնարկել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բանակցությունները: «Ադրբեջանի նախագահի այցը նոր քայլ է երկկողմ հարաբերությունների կառուցման հեռանկարում»,- Белта-ի փոխանցմամբ, Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն: «Բելառուսը ձեզ սպասում էր: Խոսելու շատ բան կա: Չափազանց շատ տեղեկություններ հայտնվեցին ձեր պաշտոնական այցի մասին: Ընդ որում, նույնիսկ բացասական տեղեկություն, որը չի համապատասխանում իրականությանը: Հետաքրքրություն կար ձեր այցի նկատմամբ: Շատ խոսեցին Ադրբեջանի մասին»,- նշել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը հավաստիացրել է, որ երկու երկրների հարաբերություններում «փակ թեմաներ» չեն լինի: Իր հերթին, Ալիևը նշել է, որը Բելառուսի և Ադրբեջանի համագործակցության բոլոր ուղղություններում կոնկրետ արդյունքներ կան: Նրա խոսքով՝ «այն, ինչի շուրջ երկու երկրները պայմանավորվել են, իրականացրել են», և որ «Ադրբեջանն ու Բելառուսը միմյանց աջակցել են միջազգային բոլոր կառույցներում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
