«Բուքմեյքերները կարող են խաղադրույքներ ընդունել Փաշինյան-Լուկաշենկո մենամարտի արդյունքով». Коммерсант
![]() 875 Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 15:30 Коммерсант պարբերականը հոդված է հրապարակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ հայ-բելառուսական տարաձայնությունների մասին՝ դրանք անվանելով «տեսարժան մենամարտ»: Հոդվածի հեղինակ Վլադիմիր Սոլովյովի խոսքով՝ մեծ ուշադրությունն ապահովված է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի համար, որի ընթացքում կորոշվի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը, իսկ բուքմեյքերները, ըստ հեղինակի, կարող են խաղադրույքներ ընդունել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի «մենամարտի» արդյունքով: «Բելառուսի կոշտ պատասխանից պարզ է դառնում, որ պարտվել նման մրցակցի, ինչպիսին Փաշինյանն է, Լուկաշենկոն նվաստացուցիչ է համարում. գրեթե քառորդ դար նախագահության ժամկետում նա Բելառուսում այնպես է արել, որ Փաշինյանի նման մրցակիցները շանս չունենան իշխանություն ստանալու, առավել ևս՝ փողոցի աջակցությամբ»,- ասվում է հոդվածում: Հոդվածում ասվում է նաև, որ «Սանկտ Պետերբուրգում Փաշինյանին հաջողություն անհրաժեշտ կլինի՝ առաջ տանելու իր դիրքորոշումը, կամ, ծայրահեղ դեպքում, ըստ հոդվածագրի, ոչ-ոքի կլինի, ինչը հավանական սցենար է»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստացել էր պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից: Դրան հաջորդել էր Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
