Կարեն Օհանջանյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն կդրվի ընթերցողի սեղանին
![]() 660 Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 19:10 Փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Քեզ սիրելու համար կյանքն էլ բավարար չէ» (Тебя любить- мне жизни мало) ժողովածուն կներկայացվի հայ ընթերցողին: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի շենքում: Ռուսերեն ժողովածուն արցախցի գրողի արդեն երրորդ գիրքն է, ներառում է սիրո, փիլիսոփայական և այլ թեմաներով գրված քնարական գործեր: Շնորհանդեսին կներկայացվի նաև Օհանջի՝ «Առաջ՝ դեպի նոր կյանք» (Вперед в новую жизнь) երկրորդ ժողովածուն, որը ներառում է դետեկտիվ, վիպակ, պիես ու պատմվածքներ: Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է, հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38826.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54826.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
108125.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54324.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67021.02.2026, 00:42
