«Ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո չաթ ենք անում իրար հետ». Նիկոլ Փաշինյան
![]() 974 Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 14:10 Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև օպերատիվ կապի հաստատմանը: «Հարաբերական հանգստությունը ոչ թե օպերատիվ կապի, այլ Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք է, և օպերատիվ կապն այդ պայմանավորվածության հարակից բաղադրիչներից մեկն է: Այնպիսի տպավորություն է, որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո չաթ ենք անում իրար հետ: Իհարկե այդպես չէ: Ըստ անհրաժեշտության՝ ներկայացուցիչների միջոցով տեղեկատվություն է փոխանցվում: Եվ եթե անհրաժեշտություն չկա, բնականաբար, այդ տեղեկատվությունը չի փոխանցվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արցախի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշման մասին հստակ ասել է: «Պետք համախմբենք մեր համազգային ներուժը՝ մեր շահերն Արցախի հարցում լիարժեք պաշտպանելու և մեր շահերը հետապնդելու համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Ն. Փաշինյանը խոսել է նաև բանակցային գործընթացի մասին՝ նշելով, որ սխալ է այն մոտեցումը, թե Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են և տիրապետել են սահմանափակ թվով մարդիկ: «Այսօր Հայաստանի ժողովուրդն ու ընդհանրապես հայ ժողովուրդն Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացից և բովանդակությունից տեղեկացված է առավել, քան երբևէ: Եվ այս մոտեցումը շարունակվելու է: Եվ չեմ կարծում, որ Արցախի հարցին պետք է սահմանափակ թվով մարդիկ տիրապետեն»,- ասել է Ն. Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
