«Մեկ տարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակում եղել է Հայաստանի ներկայացուցիչը. իսկ ի՞նչ է դա փոխել». Նիկոլ Փաշինյան
![]() 1012 Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 14:50 «Հույս ունեմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն այնքան էլ էական չէ, շատ ավելի գլոբալ հարցեր ունենք այս իրավիճակի կապակցությամբ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցն այս համատեքստում երկրորդական, երրորդական, նույնիսկ չորրորդական է: Շատ ավելի կարևոր, խորքային հարցեր կան: Ի վերջո, այն հարցերը, որոնք մենք երկար ժամանակ ունեցել ենք, բարձրացրել ենք, և ես, Հայաստանի վարչապետի կարգավիճակում հայտնվելով, պետք է ասեմ, որ այդ հարցերը ես չե՞մ բարձրացրել: Առավել ևս, որ այդ հարցը ոչ միայն իրենց հրատապությունը չեն կորցնում, այլև ավելի են ահագնանում: Պետք է հասկանանք՝ էն, ինչ մենք անվանում ենք մեր անվտանգության երաշխիք, ինչքանո՞վ է երաշխավորում մեր անվտանգությունը: Պետք է հասկանանք՝ ինչ պարտավորութուններ ունենք մեր դաշնակիցների նկատմամբ, և ինչ պարտավորություններ ունեն մեր դաշնակիցները մեր նկատմամբ: Սա է կարևոր: Մեկ տարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակում եղել է Հայաստանի ներկայացուցիչը. իսկ ի՞նչ է դա փոխել: Կամ ռոտացիոն տրամաբանությամբ չի լինելու Հայաստանի ներկայացուցիչը. իսկ ի՞նչ է դա փոխելու: Շատ ավելի լուրջ հարցեր կան...»,- ասել է Ն. Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
