ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կոշտ պատասխան է տվել ԼԳԲՏ-ի թեմայով Փաշինյանին քննադատած ռուս հայտնի լրագրողին
![]() 1347 Հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ., 16:05 ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կոշտ պատասխան է տվել ռուս հայտնի լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոյին: Դորենկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում քննադատել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ։ Նա նշել էր, որ Փաշինյանի հայտարարությունները լրջորեն հարվածում են առաջնորդի քաղաքական կերպարին։ «Դիվանագիտական ներկայացուցչությանը, իհարկե, վայել չէ հանրային տիրույթում քննարկել անհեթեթ արտահայտությունները, միևնույն ժամանակ դժվար է չարձագանքել այսպես կոչված փորձագետների ու լրագրողների կարծիքին: Ասվածի օրինակ են Սերգեյ Դորենկոյի արտահայտությունները, որոնցում նա քննարկվում էր Հայաստանում ԼԳԲՏ թեման: Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին և, հավանաբար, երրորդ անձանց մատուցմամբ իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ մեր երկրի, ժողովրդի, նրա ղեկավարության հասցեին»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ: Դեսպանատան կոշտ պատասխանից հետո Դորենկոն պարզաբանում է արել: «Կցանկանայի ամենայն հարգանքով պատասխանել ՀՀ դեսպանատանը, որ երբևէ անարգալից վերաբերմունք թույլ չէի տա Հայաստանի նկատմամբ: Հայաստանն ու իր տաղանդավոր, աշխատասեր ժողովուրդը մեծագույն հարգանքի են արաժանի»,- Telegram-ի իր ալիքում գրել է Դորենկոն՝ հավելելով, որ իրավունք ունի իր կարծիքն արտահայտել: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
