Լույս է տեսել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աղմկահարույց վեպի անգլերեն թարգմանությունը

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լույս է տեսել ադրբեջանցի ամենահայտնի գրողներից մեկի՝ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աղմկահարույց վեպի անգլերեն թարգմանությունը: Գիրքը պատմում է անցած դարավերջին Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունների մասին: Հեղինակը պաշտոնական Բաքվի և ադրբեջանական հանրության իշխանամետ հատվածի հուժկու ճնշման տակ հայտնվեց՝ բողոքի ակցիաներից մինչև մահվան սպառնալիքներ: Ադրբեջանցի պատգամավորներից մեկը 10 հազար մանաթ խոստացավ նրան, ով կբերի Այլիսլիի ականջը: Հեղինակի գրքերը փողոցներում այրեցին՝ զրկելով նրան բարձր կոչումներից ու թոշակներից: Նախիջևանի երբեմնի ամենահայտնի հայաբնակ բնակավայրերից մեկի՝ Ագուլիսի մասին պատմող Այլիսլիի վեպը Ադրբեջանում որակեցին որպես հայամետ ստեղծագործություն, որի գլխավոր նպատակը ադրբեջանցիների ազգային ինքնության ոտնահարումը, նրանց որպես ջարդարար ու թալանչի ներկայացնելն էր:
«Եթե դաժանաբար սպանված յուրաքանչյուր հայի համար մեկական մոմ վառվեր, ապա այդ մոմերի փայլը կխամրեցներ Լուսնի լուսավորությունը»,- «Քարե երազներ»-ում նկարագրում է Այլիսլիի հերոսներից մեկը»:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
9600:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
100Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
96Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
36507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
42407.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76701.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
75301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
76101.11.2026, 21:12