«Ադրբեջանին զենքի վաճառքը չի կարող բացառապես գործնական համարվել». ՀՀ ԱԳՆ
![]() 983 Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 15:00 Ադրբեջանին զենքի վաճառքը չի կարող բացառապես գործնական համարվել: Այս մասին բելառուսական TUT.BY պորտալին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Բազմիցս ասել ենք, որ չենք կարող բացառապես գործնական համարել Ադրբեջանին զենքի մատակարարումները: Դա զենք է, որը խլում է մեր հայրենակիցների, մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքը: Մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը վտանգավոր է: Ինչ վերաբերում է Բելառուսի կողմից Ադրբեջանին զինելուն, ապա դա վերոնշյալ մտահոգությունների հետ մեկտեղ կասկածի տակ է դնում հավաքական անվտանգության ողջ տրամաբանությունը, մարտահրավեր նետում ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ողջ տրամաբանությանն ու վնաս հասցնում կազմակերպության հեղինակությանը»,- ասել է Նաղդալյանը: Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Ադրբեջանին սպառազինությունների և հակաօդային պաշտպանության տեխնիկայի մատակարարումների շուրջ նոր պայմանագիր է նախապատրաստվում: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարումները, ասել էր. «Մենք դատապարտում ենք նման գործարքները, դրանք համարում ենք ուղղված ընդդեմ Հայաստանի ազգային շահերի»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
