Օտարերկրացիներն Արցախի տարածք մուտք գործելուց առաջ կստանան արտոնագրեր
![]() 523 Շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ., 00:10 Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Խորհրդարանում տեղի է ունեցել ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին, որը վարել են մշտական հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Արամ Գրիգորյանը, ներկայացվել է «ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտներին հատկացվող գումարների հարցը: ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը նշել է, որ 2019 թվականի բյուջեի նախագծով գերատեսչության համար որպես ծախսային մաս նախատեսված է 787 միլիոն դրամ:«Ընթացիկ տարվա համեմատ՝ տարբերությունը շատ քիչ է՝ 3.8 միլիոն դրամ ավելացում, որը կապված է արտերկրում մեր ներկայացուցչությունների ֆինանսավորման հետ: Դա պայմանավորված է արտարժույթի փոխարժեքի տարբերությամբ: Բացի դրանից, նշեմ, որ հունվարի մեկից նախատեսում ենք պայմաններ ստեղծել, որպեսզի օտարերկրյա քաղաքացիներն Արցախի տարածք մուտք գործելուց առաջ ստանան արտոնագրեր: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ուշադրության կենտրոնում է անցակետերում համապատասխան պայմանների ստեղծումը, և արդեն առաջխաղացում կա»,- ավելացրել է Մ. Մաիլյանը:Նիստին պատգամավորներն առաջադրել են ոլորտների ծախսերին և գործունեությանը վերաբերող հարցեր: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
