«Տրամաբանության բռնաբարումը հասել է իր գագաթնակետին». Արթուր Սաքունց
![]() 434 Չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ., 20:05 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, երբ բոլոր հարցերը միմիայն իր «դոբրոյով էր» լուծվում, Սամվել Բաբայանի նկատմամբ ապօրինի քրեական գործի հարուցումն ու նրան ազատազրկումը ոչ մի կապ չուներ Արցախի և ՀՀ֊ի անվտանգության հետ, փաստորեն գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ապօրինի քրեական գործի հարուցումն ու նրան ազատազրկումը որևէ կապ չուներ Արցախի և ՀՀ անվտանգության հետ։ Ավելին, ապրիլյան պատերազմական գործողություններով բացահայտված զինված ուժերում կոռուպցիայի խայտառակ տարածվածության համար, որի հետևանքով զոհվեցին մոտ հարյուր զինծառայողներ, Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը որևէ պատասխանատվություն չեն կրո՞ւմ, թե՞ այդ ամենը ոչ մի կապ չուներ Արցախի և ՀՀ֊անվտանգության հետ։ Համակարգային կոռուպցիան փաստորեն որևէ սպառնալիք չի հանդիսացել պետական անվտանգությանը, և այդ կոռուպցիայի համար Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը որևէ պատասխանատվություն չունեն: ՀՀ֊ում տրամաբանության բռնաբարումը հասել է իր գագաթնակետին»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
