Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» հրթիռային համալիրը
![]() 1659 Չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ., 13:10 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը: «Պատճառը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ դիրքորոշումն է: Պաշտպանության նախարարությունը մատակարարումն աննպատակահարմար է համարում, քանի որ այն սպառնալիք է ներկայացնում ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար»,- գրում է Коммерсант-ը՝ հղում անելով ՌԴ ռազմական շրջանակներում իր աղբյուրներին: Նշվում է, որ ռուսական կողմի հաշվարկները ցույց են տվել, որ հրթիռի՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան սպառնալիք է ներկայացնում ռուսական տարածքային ջրերում գտնվող նավերի համար: Հայտնի է նաև, որ Ադրբեջանը «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի գնմամբ հետաքրքրված էր դեռևս 2014 թվականից: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր էր այդ համալիրով ապահովել Կասպից ծովի իր հատվածի առափնյա մասի անվտանգությունը: Մոսկվան ու Բաքուն նախաստորագրել էին պայմանագիրը, սակայն բուն համաձայնագրի ստորագրմանը գործն այդպես էլ չի հասել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
