«Սասունը ստախոս է». Դավիթ Շահնազարյան
![]() 1180 Չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ., 14:45 «Ինչի՞ վարչապետը երեկ վախեցավ գալ ուղիղ եթերում բանավեճի, հո ցուցմունք չէ՞ր տալու: Բայց ասեմ՝ գալու է այդ օրը, որ նա սկսելու է ցուցմունք տալ»,- ՀՀԿ կենտրոնական շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: «Ես ղեկավարել եմ ԱԱԾ-ն, 23 տարի է անցել ու եթե ուշադրություն եք դարձրել, որևէ բացասական գնահատական չեմ տվել այդ կառույցին: Այսօր ՀՀ-ում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են»,- հավելել է նա: Անդրադառնալով ԱԱԾ այսօրվա հայտարարությանը՝ ասել է. «Փաստաթղթում իրավական գնահատական են տվել իմ հայտարարությանը, ես իրավական գնահատական առայժմ չեմ տալիս, ես տվել եմ քաղաքական գնահատական ու պատասխանատու եմ իմ ամեն բառի համար: Սրանից հետո նման թղթեր չուղարկեք, կուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել կամ կալանքի օրդեր»: Երեկվա ասուլիսի ժամանակ ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դ. Շահնազարյանը խոսել էր նաև Սասուն Միքայելյանի մասին: «Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպես զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել, և ովքեր համոզեցին, որ չանի»: Ավելի ուշ Սասուն Միքայելյանն արձագանքել էր. «Նախ, Օմարը հանձնվել է 1993-ին: Երեկ ես զանգել եմ Շահնազարյանին ու ասել՝ էս ի՞նչ անհիմն բաներ ես ասում: Ուզում ա մրոտի, բայց չի կարա: Ես կլինեմ հետևողական ու նա պատասխան կտա»: Այսօրվա ասուլիսի ժամանակ Շահնազարյանն արձագանքել է Միքայելյանի պարզաբանմանը. «Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի, ինչպիսին Փաշինյանն է: Ի՞նչ է, պետք է ասեր՝ ես եմ ճողոպրել Օմարի՞ց...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
