Մամեդյարովը Մնացականյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
![]() 1318 Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 10:35 ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը համաձայնության են հասել շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները՝ պահպանելով ձևավորված դինամիկան: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: «Հանդիպումն ուղղված էր կողմերի դիրքորոշումների հետ հիմնավոր ծանոթությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ կողմերի մոտեցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարին: Կարծում եմ՝ բանակցությունները, որոնք տևեցին 3 ժամ, կարևոր և օգտակար էին կողմերի դիրքորոշումները հասկանալու համար: Համաձայնության ենք հասել շարունակել բանակցությունները հունվարին»,- РИА Новости-ին ասել է Մամեդյարովը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ը հայտնել էր, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
