Բաքուն հերքել է ռուսական հրթիռային համալիր գնելու մտադրության մասին լուրը
![]() 1139 Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 13:15 Բաքուն «Բալ-Է» հրթիռային համալիրի ձեռքբերման շուրջ բանակցություններ չի վարել Մոսկվայի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Մենք մտադրություն չենք ունեցել ձեռք բերել «Բալ-Է» հրթիռային համալիրը, և, համապատասխանաբար, այդ հարցով որևէ բանակցություն չենք վարել ռուսական կողմի հետ: Բացի այդ, ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանն իր անվտանգության ապահովման համար Կասպից ծովում տարբեր երկրների արտադրության ժամանակակից պաշտպանական համակարգեր և հրթիռային համալիրներ է օգտագործում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ երեկ ռուսական Коммерсант պարաբերականը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը՝ մատակարարումն աննպատակահարմար համարելով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
