Ադրբեջանն առաջարկ է արել ԵԱՀԿ-ին
![]() 1159 Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 10:25 Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Մամեդյարովը Գրեմինգերին առաջարկել է Արցախում տիրող իրավիճակի հետ կապված գնահատման առաքելություն իրականացնել: Բացի այդ, Մամեդյարովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքներն ու նշել, որ հանդիպումն օգտակար էր, և որ մոտ ապագայում առավել ինտենսիվ և արդյունավետ բանակցություններ են սպասվում՝ գործող ձևաչափով: Ավելի վաղ Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում հանդիպել էին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
