Կրեմլում խոսել են ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցի մասին
![]() 1056 Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 15:05 ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռևս որոշված չէ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ոչ, չի որոշվել: Իսկապես, հարցը քննարկվել է ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման ժամանակ: Հարցը օրակարգից դուրս բարձրացվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից: Նորմալ պրակտիկա է, երբ ցանկացած պետության ղեկավար քննարկում է այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ այդ պահին բանակցությունների սեղանին ներկա են եղել ոչ բոլորը: «Աշխատանքները կշարունակվեն»,- հավելել է Կրեմլի խոսնակը: Երեկ Բելառուսի նախագահը ԵԱՏՄ նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմների շուրջ իրենց հաջողվել է համաձայնության հասնել»: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն, իր հերթին, հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել՝ այդպիսով հերքելով Լուկաշենկոյի հայտարարությունը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
