Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում
![]() 708 Շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ., 16:05 Կամերային երաժշտության ազգային կենտրոնից տեղեկանում ենք, որ Գյումրու Սև բերդում դեկտեմբերի 7-ին կազմակերպվել է մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Հայաստանյան առաջատար երաժշտախմբերի կատարմամբ՝ ունկնդրին է ներկայացվել Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլ պաշտոնատար անձինք, հյուրեր, արվեստագետներ: Միջոցառման մեկնարկն ազդարարվել է տերունական աղոթքով և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան): Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես են եկել դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ ներկայացել են Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս): «Այս համերգի գաղափարը ծագել էր դեռևս այս տարվա սկզբին: Որոշել էինք այնպիսի տեղ ընտրել համերգի անցկացման համար, որ բավականին շատ մարդ կարողանա ներկա գտնվել: Ծրագիրն էլ որոշվեց Ռոբերտ Մլքեյանի կողմից: Ներգրավվեցինք նաև Գյումրու մշակութային երաժշտախմբերին: Մենք ցանկանում էինք այնպես անել, որ Երևանի և Գյումրու կարող ուժերը միավորվեն մեկ նախագծի շուրջ»,- նշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Նորայր Նազարյանը: Նրա խոսքով՝ նմանատիպ համերգով ևս մեկ անգամ փորձ է կատարվել հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ փաստել է՝ այս համերգն առաջին հերթին իր հոգու պարտքն էր: «Ես շատ եմ կապված Գյումրիին, երկար տարիներ աշխատել ու շարունակում եմ աշխատել այստեղ: Պարտադիր համարեցի, որ անպայման երկրաշարժի 30-րդ տարելիցին պետք է հանդես գամ ինչ-որ նախաձեռնությամբ: Հիշելով մեր նահատակներին՝ պետք է ավելի ուժեղ լինենք և շարունակենք ապրել. այս է մեր ուղերձը»,- նշել է Ռոբերտ Մլքեյանը: Համերգն անցել է լեփ-լեցուն սրահում՝ մասնակիցների անվերջ ծափահարությունների ներքո: Իսկ ընդամենը օրեր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանում առաջին անգամ ներկայացվել էր ևս մեկ «Ռեքվիեմ»՝ Բրուքների ստեղծագործությունը, որը կրկին հնչել է ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի զոհերի: ![]() ![]() |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38426.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
107425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66921.02.2026, 00:42


