«Այս ընտրություններն աննախադեպ էին». Շարմազանով (տեսանյութ)
![]() 1106 Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 14:45 Հանրապետական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտարարեց. «Ուզում եմ արձանագրել մի բան՝ ՀՀ անկախ պետականության պատմության մեջ այս ընտրություններն աննախադեպ էին ոչ միայն նրա համար, որ արտահերթ էին, այլ, որովհետև պետության ղեկավարն ամեն ինչ արեց հասարակության մի մասին սև անվանելու, ասֆալտին փռելու, անվանարկելու, ատելության, վախի մթնոլորտ տարածելու համար: Բայց նույնիսկ այս պայմաններում ՀՀ-ում գտնվեցին 60 հազար արժանապատիվ, մտահոգ, ազգային, քրիստոնեական արժեքներով ապրողներ, որոնք չընկրկեցին վախի, սպառնալիքի առջև՝ ձայն տալով ՀՀԿ-ին: Դեկտեմբերի 9-ը ՀՀԿ-ի ու մեր համակիրների վերածննդի օրն է, որովհետև դուք ոչ ասեցիք ատելությանը, թշնամանքին, սեփական հայրենիքում բաժանարար գծեր քաշելուն: 60 հազար քաղաքացին մեզ թև են տալիս՝ պայքարի նոր փուլ սկսելու. մեր պայքարը նոր է սկսվում»,- ասաց Շարմազանովը: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
