Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սասնա ծռեր»-ը հայտարարություն է տարածել

«Սասնա ծռեր»-ը հայտարարություն է տարածել
975
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 21:25

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը ճանաչում է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Այս մասին ասված է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Կուսակցությունը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ նրա տարած հաղթանակի առթիվ և ապագա կառավարությանը մաղթել է արգասաբեր աշխատանք:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ընտրությունների արդյունքների վրա շոշափելի ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ, որոնք պայմանավորված էին Ընտրական օրենսգիրքը և «Կուսակցությունների մասին» օրենքը չփոփոխելու հանգամանքով: