«Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ հաղթահարել ազգակցական կապը». Հրանուշ Խառատյան
![]() 997 Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 15:05 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններին ու մի քանի կարևոր շեշտադրում հնչեցրել: «Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ հաղթահարել ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, չկարողացավ հաղթահարել տարբեր կապերի ազդեցությունը՝ փողային ազդեցությունը, հեղինակավոր, անձնական դիտարկմամբ՝ հեղինակավոր ազդեցությունը և այլն: Կարծում եմ, որ առաջիկայում դրանք տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կամ կոճակ սեղմելով, կամ հակառակը՝ սկզբունքային հարցերում քանակական մեծամասնություն ձևավորելով և դրանով ազդելով որոշումների ընդունման վրա»: Ազգագրագետի խոսքով՝ «թեկուզև սա ընտրություն էր նախորդ իշխանության դեմ, դեռ «հանունը» հստակ չէ». «Ինձ համար հանունը՝ իրավունքի պետություն դառնալն է: Դեռ ոչ այդ հանունն է առկա, ոչ էլ երևում է, որ դա սկզբունքային խնդիր է»: Խառատյանը նաև ընդգծեց, որ «Իմ քայլ»-ի նախընտրական հռետորաբանության մեծ մասը ոչ թե «հանունի» ուղղությամբ էր, այլ՝ դեմի. «Սա տխուր իրողություն է, բայց հեղափոխության անհրաժեշտությունը «դեմով» էր պայմանավորված. պատճառը՝ հասարակության հուսահատությունն էր»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
