«ԼՂ հարցով Ալիևի դիրքորոշումը կառուցողական է». Լավրով
![]() 1170 Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 14:30 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ալիևի դիրքորոշումը կառուցողական է, փոխանցում է РИА Новости-ն: «Երեկ մենք երկարատև զրույց ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ: Մենք զգացինք բանակցությունները վերսկսելու և կառուցողական լուծումներ փնտրելու նրա անկեղծ տրամադրվածությունը»,- ասել է նա ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում: «Ռուսաստանը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի մտերիմ գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ՝ փոխզիջման հասնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելու ուղղությամբ»,- հավելել է Լավրովը: Հիշեցնենք, որ երեկ Ալիևը հայտարարել էր, որ այժմ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
