«Ոչ թե Պուտինից եմ ներողություն խնդրել, այլ՝ Նիկոլ Փաշինյանից». Լուկաշենկո
![]() 957 Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 15:00 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված ինտրիգը, գրում է «Спутник Беларусь»-ը: Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այդ հարցում «կաշա է սարքել» Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ այդ պաշտոնին պետք է նշանակվեն երիտասարդ և տաղանդավոր գեներալներ, այլ ոչ թե կենսաթոշակային տարիքի պաշտոնյաներ: Լուկաշենկոյի խոսքով՝ երբ Փաշինյանն իրեն զանգել է, ինքը հարցրել է, թե ինչու է «քաղաքական դրդապատճառներով ձերբակալում Խաչատուրովին»: «Ես նրան ասացի, որ չեմ աջակցում, երբ ձերբակալում են քաղաքական դրդապատճառներով»,- ասուլիսի ընթացքում ասել է Լուկաշենկոն: Բացահայտելով Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում առանց մամուլի քննարկումների ինտրիգը՝ Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները նույն հարցն են ուղղել Փաշինյանին, ինչպես նաև հարցրել, թե ինչու նա չի խորհրդակցել իրենց հետ՝ նախքան կարևոր որոշումներ կայացնելը: «Խնդիրը ստեղծել է Փաշինյանը, այլ ոչ թե մենք»,- նշել է Լուկաշենկոն: «Կաշա սարքելով», Լուկաշենկոյի խոսքով, Փաշինյանը «պետությունների ղեկավարներին ներքաշեց Հայաստանի ներքաղաքական հարցերի քննարկմանը»: Բացի այդ, Լուկաշենկոն ասել է, որ ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից: «Ոչ թե Պուտինից եմ ներողություն խնդրել, այլ Նիկոլայից (Նիկոլ Փաշինյանից), քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ վիճաբանություն եղավ»,- հավելել է Բելառուսի նախագահը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
