«Ադրբեջանցիները խնդրում են՝ վաճառեք». Լուկաշենկո
![]() 1581 Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 15:45 Պետք չէ Բելառուսին հանդիմանել, որ Ադբեջանին զենք է վաճառում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Белта»-ն: Նրա խոսքով՝ «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի փորձարկումներին Բելառուս էին հրավիրվել և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները, և՛ ռուսները, և նրանք հնարավորություն ունեին տեսնել, որ դա բարձր ճշգրտություն ունեցող զենք է: «Ադրբեջանցիները խնդրում են՝ վաճառեք: Իսկ մենք պետք է դրա դիմաց վերցրած վարկը վերադարձնենք: Եվ այդ ժամանակ ասացինք, որ կվաճառենք ադրբեջանցիներին: Հայերին էլ նույնատիպ համակարգ առաջարկեցին, սակայն նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ռուսական «Իսկանդեր»-ներ ունեն, որը ցուցադրեցին շքերթի ժամանակ: Եվ մենք ադրբեջանցիների խնդրանքով այդ համալիրները պատրաստեցինք շքերթի համար: Հավանաբար դա էր իմ սխալը. ես ջանացի այդ համալիրը պատրաստել շքերթին: Բայց չէ՞ որ հայերին էլ էի առաջարկել»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին և հայերին: Ավելի վաղ Լուկաշենկոն բացահայտել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված ինտրիգը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
