«Սերժ, հանձնիր 5 շրջանները, իսկ մենք Պուտինի հետ զորքեր կմտցնենք». Լուկաշենկոյի հերթական սենսացիոն հայտարարությունը
![]() 1777 Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 16:55 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական սենսացիոն հայտարարությունն է արել ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ, երբ Հայաստանի նախագահն էր Սերժ Սարգսյանը: Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել միասին լուծել խնդիրը՝ փոխզիջումների գնալով, փոխանցում է «Белта»-ն: «Բացահայտ ասացի՝ նրանք ասում են օկուպացված 7 շրջաններ: Եվ մենք Պուտինի հետ առաջարկեցինք՝ Սերժ, հանձնիր 5 շրջանները: Իսկ նա պատասխանեց. «Եթե վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն»։ Իսկ մենք Պուտինի հետ խոստացանք, որ զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա: Իսկ նա հրաժարվեց»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լուկաշենկոն: Լուկաշենկոն նաև նշել է, որ դա իր համար զարմանալի է: «Ինչո՞ւ չեն ցանկանում վերադարձնել 5 շրջանները: Դատարկ են այդ շրջանները: Դա առաջին քայլն է, և այդ դեպքում Ադրբեջանը ևս կլիներ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում: Եվ դա պայման է, որպեսզի Ադրբեջանն անդամակցի այդ կազմակերպություններին»,- հավելել է նա: Բացի այդ, Բելառուսի նախագահն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
