«Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են». Արթուր Վանեցյան
![]() 431 Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 21:30 Քննչական կոմիտեում քննվում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի միջև հեռախոսային զրույցի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ու հստակ պատասխաններ կտրվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է Aysor-ը: Լրագրողը հիշեցրել է, որ ձայնագրության մեջ Վանեցյանը տվել է «դատավոր Հրաչի» անունը, Վանեցյանն արձագանքել է. «Ժողովուրդ, ես իմ հեռախոսը տարել եմ փորձաքննության, վերծանել են բոլոր հավելվածների խոսակցությունները, ես դատավորի հետ չեմ խոսել։ Եթե ես խոսացած լինեի, կասեի։ Գործը քննող դատավորի հետ որևէ կապ չեմ ունեցել, չեմ ճանաչում»։ Երբ լրագրողը պնդել է, որ խոսակցության մեջ հստակ նշվում է, որ «դատավոր» բառն է գործածում Վանեցյանը, ԱԱԾ տնօրենն արձագանքել է՝ տալով Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի անունը՝ վկայակոչելով նրա ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն լսեք, Ռուբեն Մելիքյան կա, Արցախի նախկին ՄԻՊ-ը առաջին գաղտնալսումից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է ստատուս, որտեղ կպել է դատական պրոցեսի թույլ կողմերին։ Իմ հեռախոսի մեջ դա պահել եմ։ Այդ ստատուսից կոպիա եմ արել, որովհետև այնտեղ բաներ էին գրած, որոնք ինձ անհանգստացրել էին, ուղարկել եմ մարդկանց, որ էդ կարծիքը տան, որից հետո, ինձ Սասունն ասում է՝ գրավոր ուզում էի պատասխանեի։ Էլ վերջ, գաղտնալսման մասին էլ բան չեմ ասելու: Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են: Եկեք գաղտնալսման թեման այսքանով փակենք, քանի որ իմ ցանկացած խոսք և պատասխան հետագայում դառնում է ցանկացած մեկնաբանությունների առարկա»։ Ընդհանուր առմամբ, գաղտնալսումը ԱԱԾ տնօրենը «ստոր արարք» է որակել և հրաժարվել պատասխանել հարցին՝ արդյոք նախկին իշխանությունների ձեռքի գործն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
