«Պարոն Լուկաշենկոն խեղում է իրականությունը». Արման Մելիքյան
![]() 1130 Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 10:55 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Լուկաշենկոն խեղում է իրականությունը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված քննադատությունը տարիներ շարունակ շատ են հնչեցրել Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչներն ու կառույցներն, իսկ վերջին շրջանում մեր դժգոհությունն այս հարցում նաև պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից է բարձրաձայնվել: Ռուսական կողմն արդեն իսկ տարբեր առիթներով իր պաշտոնատարների միջոցով խոստացել է վերանայել Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված իր մոտեցումները: Դրան հակառակ Բելառուսն իր «Պոլոնեզները» վաճառեց ու հասցրեց Բաքու այս տարվա հունիսին: Այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո, հակառակ նրան, որ Բատկան, վստահաբար, տեղյակ էր ինչպես դաշնակիցներին հարվածի տակ դնող զինավաճառությունը դատապարտող հայկական կողմի մոտեցումներին, այնպես էլ այս հարցում ռուսական կողմի պաշտոնական մոտեցումների փոփոխությանը: Պարզապես Բատկան հայաստանյան իշխանափոխության առիթը հարմար գտավ մի երկու կոպեկ փախցնելու համար, հիմա էլ Հայաստանի վարչապետի հասցեին լպիրշ ու անհիմն մեղադրանքներ է հնչեցնում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
