«Հայաստանը Ռուսաստանի հետ օտարերկրյա զինվորականների մասին պայմանագրի 2 տարբերակ ունի». ռուս քաղաքագետ
![]() 1152 Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 10:40 Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Հայաստանում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին հարցին, հայտարարել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվելիք պայմանագրի մասին: Իր հերթին, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ այդ ոլորտում համագործակցությունը երկկողմ օրակարգի մի մասն է կազմում, և Հայաստանն իրականացնում է իր միջազգային պարտավորությունները՝ ոլորտում գիտական մշակումների խաղաղ օգտագործման նպատակով: Ռուս քաղաքագետ Աժդար Կուրտովը Rusarminfo-ին ասել է, որ նոր պայմանագիրը 2 տարբերակ է ենթադրում: «Տեսականորեն հնարավոր է նաև այլ տարբերակ, այն է՝ Հայաստանում ցանկացած երկրի զինծառայողների ներկայությունից հրաժարվելը, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետություններից կամ նույնիսկ Ռուսաստանից: Այնուամենայնիվ, հակված եմ նրան, որ խոսքն առաջին տարբերակի մասին է: Այդ տարբերակը պայմանավորված է նրանով, որ երբեմնի Ռուսական կայսրության և Սովետական Միության կազմում մտած երկրների աշխարհաքաղաքական հակառակորդներն ավելացնում են իրենց ակտիվությունն ու ձգտում ցանկացած միջոցով իրենց կողմը քաշել այդ երկրներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամակցության խոստումներով»,- ասել է քաղաքագետը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
