ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ կենսալաբորատորիաների վերաբերյալ պայմանագրի մասին
![]() 1078 Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 14:05 Հայաստանի տարածքում կենսալաբորատորիաների գործունեության հարցով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը կառուցողական է ընթանում: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Մոսկվան մտահոգված է ռազմակենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի գործունեությամբ, մասնավորապես, Ռուսաստանի սահմանների մոտ բժշկակենսաբանական ակտիվությամբ: ՀՀ իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել էին, որ ԱՄՆ-ի միջոցներով ստեղծված լաբորատորիաներն ամբողջությամբ գտնվում են Երևանի վերահսկողության տակ, և պատրաստակամություն էին հայտնել համագործակցել Ռուսաստանի հետ: «Ռուսական և հայկական կողմերի միջև կենսալաբորատորիաների գործունեության հարցով երկխոսություն է ընթանում, ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր սահմանների մոտ այլ երկրների հետ: Այդ հարցը մեզ մտահոգում է: Իմ տեղեկություններով՝ հայկական կողմի հետ երկխոսությունը կառուցողական է ընթանում, այդ հարցերում փոխըմբռնում կա»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը: «Երկխոսությունը, մասնավորապես, կապված է օտաերկրյա զինվորականների ներկայության կամ բացակայության հետ: Ի դեպ, ՀԱՊԿ շրջանակներում ևս ենթադրվում է քննարկում՝ այլ երկրների հետ օտարերկրյա զինվորականների առկայության հարցի շուրջ»,- նշել է դեսպանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
