«Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա». ՌԴ ԱԳ փոխնախարար
![]() 1354 Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ., 14:45 Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա՝ դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին և ճնշումներին, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Այս տարի Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին՝ Վաշինգթոնի միջամտությունը ներքին և արտաքին քաղաքականության հարցերում առավել անտակտ է դառնում»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևան այցի ընթացքում Հայաստանին խորհուրդ է տվել ազատվել պատմական կաղապարներից և ամերիկյան զենք գնել ու միանալ հակաիրանական պատժամիջոցներին: «Հույս ունենք, որ Հայաստանի նոր կառավարությունը, որը խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ մանդատ է ստացել, տղամարդկություն կունենա՝ դիմակայելու արտաքին շանտաժին և ճնշումներին, կպաշտպանի ինքնուրույն որոշումներ կայացնելու իր իրավունքը՝ ելնելով ազգային շահերից»,- հավելել է Կարասինը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
