Ղրղզստանը ևս աջակցում է ՀԱՊԿ-ում Լուկաշենկոյի թեկնածուին
![]() 1219 Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ., 16:20 Ղրղզստանն աջակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը, հաղորդում է Интерфакс-ը: Այս մասին գործակալությանն ասել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: «Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահությունն անցել է Ղրղզստանին: Արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք բանակցել ենք, և ես արդեն ստորագրել եմ որոշումը»,- ասել է նա: «Կարծում եմ՝ առանց գլխավոր քարտուղարի չպետք է թողնենք նման կարևոր և պիտանի կազմակերպությանը»,- հավելել է Ղրղզստանի նախագահը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստանիսլավ Զասի թեկնածությանն իրենց աջակցությունն են հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
