Ստանիսլավ Զասը մեկնաբանել է Հայաստանի հետ տարաձայնությունները
![]() 1521 Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 15:45 Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ Հայաստանի հետ տարաձայնությունները, հաղորդում է «Белта» գործակալությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծ է ստորագրել: Զասը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի փոխհամաձայնությամբ: Նա նաև պատմել է ՀԱՊԿ մյուս անդամ երկրների առաջնորդների հետ իր զրույցի մասին՝ նշելով, որ լսել է տարածաշրջանի իրավիճակի և կազմակերպության գործունեության շուրջ նրանց դիրքորոշումները: Ստանիսլավ Զասը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ: «Պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար հարմար պահի մեկնել Հայաստան և հանդիպել նրա, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, քննարկել այն հարցերն ու խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեությունում, և աշխատել այդ հարցերի շուրջ»,- ասել է Զասը: «Սակայն հույս ունեմ, որ կհասնենք կոնսեսուսի և այն հարցերը, որոնք այժմ առկա են, կվերանան: Այդ տարբերակն ամենալավն ու օգտակարը կլինի այս գործի համար: Անհրաժեշտ է հաղթահարել այդ տարաձայնություններն ու սկսել բնականոն աշխատանքը»,- ընդգծել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
