«Որոշումը պետք է ստորագրեն բոլոր 6 պետությունների ղեկավարները». ՀԱՊԿ-ն պարզաբանում է
![]() 1221 Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 17:00 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին որոշման ստորագրման ժամկետները դեռևս հստակ չեն, փաստաթուղթը պետք է ստորագրեն բոլոր 6 անդամ պետությունները: Այս մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Զայնետդինովը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք Բելառուսի նախագահից բացի, մյուս երկրների ղեկավարներից որևէ մեկը ստորագրել է գլխավոր քարտուղարի նշանակման որոշումը: «Այդ առնչությամբ որևէ տեղեկություն չունեմ»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը: Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծ էր ստորագրել: Ստանիսլավ Զասն, իր հերթին, հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
