«Ես մենակ չեմ». Սերժ Թանկյանը թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի
![]() 837 Շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ., 01:35 Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ անդրադարձել է The Economist բրիտանական հեղինակավոր պարբերականի հրապարակած հոդվածին, որում Հայաստանը ներկայացվել էր որպես «Տարվա երկիր»: Այուհետև նա տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարի ֆիլմ ներկայացնել, որը կպատմի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին: «Այնքան հպարտ եմ, որ աշխարհի ամենահարգված քաղաքական ամսագրերից մեկը՝ The Economist-ը, որի մոլի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է 2018-ի «Տարվա երկիր»՝ երկրում իրականացված խաղաղ թավշյա հեղափոխության և վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ: Մի քանի լավ ընկերների հետ մենք վավերագրական ֆիլմ ենք պատրաստում հեղափոխության մասին, որը կոչվելու է «Ես մենակ չեմ» (I Am Not Alone): Ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ տարի»,- գրել է երաժիշտը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38426.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
107425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66921.02.2026, 00:42
